ad-banner-1
«ԵՐԵՎԱՆ ԲԱՐՍԵԼՈՆԻՍՏԱ»

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ

Անդամագրվել
Բարսելոնա
Բարսելոնա
vs
Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ
-- Օր
-- Ժամ
-- Րոպե
-- Վայրկյան

Լա Լիգա

# Թիմ Խ Հ Ո Պ Գ Մ
1 Բարսելոնա Բարսելոնա 9 9 0 0 39:9 27
2 Ատլետիկո Մադրիդ Ատլետիկո Մադրիդ 9 7 1 1 19:8 22
3 Ռեալ Մադրիդ Ռեալ Մադրիդ 9 7 0 2 23:9 21
4 Բետիս Բետիս 9 6 1 2 16:14 19
5 Ռեալ Սոսիեդադ Ռեալ Սոսիեդադ 9 5 1 3 17:17 16
6 Սևիլյա Սևիլյա 9 4 2 3 14:16 14
7 Ալավես Ալավես 10 3 3 4 14:11 12
8 Սելտա Սելտա 9 2 5 2 10:7 11
9 RC Deportivo La Coruña RC Deportivo La Coruña 9 2 5 2 13:12 11
10 Օսասունա Օսասունա 9 3 2 4 10:18 11
11 Լևանտե Լևանտե 9 2 4 3 15:17 10
12 Վիլյառեալ Վիլյառեալ 9 2 3 4 13:13 9
13 Աթլետիկ Բիլբաո Աթլետիկ Բիլբաո 8 2 3 3 8:9 9
14 Ռայո Վալյեկանո Ռայո Վալյեկանո 8 2 3 3 12:17 9
15 Խետաֆե Խետաֆե 9 2 3 4 5:11 9
16 Էսպանյոլ Էսպանյոլ 9 2 2 5 11:12 8
17 Ռեալ Ռասինգ Ռեալ Ռասինգ 9 2 2 5 13:25 8
18 Էլչե Էլչե 9 1 4 4 11:17 7
19 Վալենսիա Վալենսիա 9 1 3 5 6:15 6
20 Մալագա Մալագա 10 0 5 5 7:19 5

Հաճախ տրվող հարցեր

Երևան Բարսելոնիստան Հայաստանում Բարսելոնայի պաշտոնական ֆան ակումբն է։ Միանալը չափազանց հեշտ է։ Պարզապես ընտրիր քեզ հարմար տարեկան բաժանորդագրության տեսակը, լրացրու անդամակցության հայտը և կատարի՛ր վճարումը, որից հետո ֆան ակումբի ներկայացուցիչները հեռախոսազանգի կամ էլ․ փոստի միջոցով կհաստատեն անդամակցությունը։ 💙❤️
Դու կարող ես տարեկան անդամակցության համար վճարը կատարել՝ Ամերիաբանկում Երևան Բարսելոնիստայի հաշվեհամարին գումարը փոխանցելով և նպատակ դաշտում գրելով քո անձնական տվյալները։ Փոխանցումը կարելի է կատարել ցանկացած բանկի քո հեռախոսի հավելվածից՝ «փոխանցում հաշվին» ծառայության միջոցով, գրելով հաշվեհամարը, ՀԿ-ի անվանումը, և նպատակ դաշտում քո անձնական տվյալները։ Ընդհանրապես անհրաժեշտ չէ այցելել Ամերիաբանկի մասնաճյուղ այդ նպատակով։
Այո։ Յուրաքանչյուր անդամ ստանում է անվանական անդամության քարտ՝ ուղարկված հենց Բարսելոնայից։
Այո, իհարկե այո։ «Երևան Բարսելոնիստան» Բարսելոնայի կողմից ճանաչված միակ պաշտոնական ֆան ակումբն է Հայաստանում։ Երբ դու միանում ես մեզ, միանում ես Բարսայի պենյաների միջազգային ցանցին՝ դառնալով համաշխարհային այդ համայնքի մի կարևոր մասնիկը։
Դու կստանաս հասանելիություն մեր բացառիկ միջոցառումներին, համատեղ դիտումներին, տարբեր տեսակի մրցույթներին, խաղային ժամանցներին, ինչպես նաև մեր գործընկերների ծառայություններից օգտվելիս զեղչերի մեծ համակարգին, որի շնորհիվ կզգաս Հայաստանի տարածքում Բարսելոնայի պաշտոնական երկրպագու լինելու իրական արտոնությունը։
Այո։ 14-16 տարեկան երկրպագուները կարող են դառնալ անդամ՝ ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ։ Մենք նաև ունենք հատուկ ծրագրեր երիտասարդ կուլեների համար՝ խաղային և կրթական ձևաչափերով։
Երկու փաթեթներն էլ քեզ տալիս են ամբողջական հասանելիություն ակումբի և ֆան ակումբի միջոցառումներին, բայց Կուլե Պրեիմումն ունի մի քանի հավելյալ առավելություններ՝ միջոցառումների գրանցման առաջնահերթություն, փակ միջոցառումների մասնակցություն և այլն։ Դա այն երկրպագուների համար է, որոնք ցանկանում են Բարսայի մի փոքր էքստրա զգացողություններ ունենալ։
Քո անձնագրի սկանը օգնում է նույնականացնել քեզ ու քո հայտում ներառված տվյալները, որ դու իրական մարդ ես, և թույլ է տալիս պաշտոնապես գրանցել քեզ Բարսելոնայի համակարգում։ Անձնական տվյալների պաշտպանությանը մենք լուրջ ենք վերաբերվում, քո տվյալները անվտանգ պահպանված են և չեն կարող կիսվել որևէ երրորդ անձի հետ՝ բացառությամբ Բարսելոնա ՖԱ-ի համապատասխան դեպարտամենտի։
Անդամակցությունը գործում է մեկ օրացույցային տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Այո, ցանկացած պահի կարող ես կատարել փաթեթի թարմացում՝ վճարելով տարբերությունը։ Փոփոխությունից հետո նոր արտոնությունները կսկսեն գործել անմիջապես։
Անդամակցության տարեկան վճարը վերադարձի ենթակա չէ, քանի որ այն ուղղվում է Երևան Բարսելոնիստա ՀԿ-ի գործունեության զարգացմանը և երկրպագուների համար հաճելի ժամանցի հնարավորությունների ապահովմանը
Այո։ Ֆան ակումբին Բարսելոնան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տոմսեր Բարսելոնայի խաղերի համար, որոնք տրամադրվում են միայն անդամներին՝ ըստ հարցման՝ միայն Երևան Բարսելոնիստայի միջոցով։
Երբ դառնում ես Երևան Բարսելոնիստայի անդամ, դու ստանում ես անձնական քարտ՝ քո անունով։ Քարտը ներկայացնելով մեր գործընկեր հաստատություններում՝ կարող ես օգտվել հատուկ զեղչերից և առաջարկներից։
Գործընկերների ամբողջական ցանկը՝ նրանց տրամադրած զեղչերով և առավելություններով, կարող ես գտնել ԱՅՍՏԵՂ։ Ցանկը պարբերաբար թարմացվում է, այնպես որ, խորհուրդ է տրվում ստուգել այն ժամանակ առ ժամանակ՝ նոր զեղչերից օգտվելու համար։
Այո։ Անդամները ստանում են ծննդյան շնորհավորանք և անակնկալ ՖԱ Բարսելոնայի կողմից։
Եթե ցանկանում ես ներկայացնել ֆան-ակումբը որևէ միջոցառման կամ առաջարկել համագործակցություն, անհրաժեշտ է նախապես կապ հաստատել ֆան ակումբի ղեկավարության հետ՝ համաձայնեցնելու ձևաչափը։
Այո։ Եթե ցանկանում ես լինել ավելի ակտիվ, կարող ես գրանցվել որպես կամավոր՝ միջոցառումների կազմակերպման, մարքեթինգի կամ մեդիա թիմում մասնակցելու համար։ Կամավորության ավարտին Երևան Բարսելոնիստայի կողմից կստանաս վկայական։
Այո, կարող ես։ Մենք ունենք օնլայն անդամակցություն՝ արտերկրում գտնվող երկրպագուների համար, որը տալիս է նույն արտոնությունները՝ բացի ֆիզիկական մասնակցությունից։
Կապ կարող ես հաստատել [email protected] էլ հասցեի կամ սոցիալական էջերի միջոցով։ Պրեմիում անդամները ունեն նաև ուղղակի կապի հնարավորություն հատուկ տելեգրամյան չաթի միջոցով։

Մեր մասին

Բարի գալուստ FCBarca.am

Բարի գալուստ FCBarca.am, ֆուտբոլային ակումբ Բարսելոնայի միակ հայալեզու կայք: Այն ներկայացնում է Երևան Բարսելոնիստան՝ Բարսելոնայի պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում։ Այստեղ դուք կգտնեք ամեն ինչ՝ կապված աշխարհի ամենահայտնի և սիրված ֆուտբոլային ակումբներից մեկի՝ ՖԱ Բարսելոնայի հետ: Մեր կայքը ստեղծված է հատուկ այն հազարավոր երկրպագուների համար, ովքեր Հայաստանում ապրում են «կապտանռնագույն» ոգով և հետևում են Բարսելոնայի յուրաքանչյուր քայլին։

ՖԱ Բարսելոնան միայն ֆուտբոլային ակումբ չէ, այլ մի ամբողջ փիլիսոփայություն, կյանքի ձև, որը մարմնավորում է «Més que un club» (Ավելին, քան ակումբ) կարգախոսը։

Ակումբի պատմությունը լի է փառահեղ հաղթանակներով, անմոռանալի պահերով և լեգենդար ֆուտբոլիստներով։ Այնուամենայնիվ, վերջին տարիները նշանավորվել են նոր մարտահրավերներով, հատկապես Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո։ Շատերը կարծում էին, որ Բարսան այլևս նախկինը չի լինի, բայց ակումբը ապացուցեց, որ ունի անհավանական կամք և հավատ իր սկզբունքներին։

Մենք տեսանք, թե ինչպես ակումբը սկսեց նոր դարաշրջան՝ կենտրոնանալով երիտասարդ տաղանդների և Լա Մասիայի՝ ակումբի հանրահայտ ակադեմիայի վրա։ Այսօրվա թիմը համադրում է փորձառու խաղացողներին՝ Ռոբերտ Լևանդովսկու և Ֆրենկի դե Յոնգի նման, երիտասարդ աստղերի հետ, ինչպիսիք են Լամին Յամալը, Գավին և Պեդրին։ Նրանք են, ովքեր կերտում են ակումբի ապագան՝ պահպանելով հայտնի տիկի-տակա խաղաոճը և ձգտելով նոր հաղթանակների։

Մեր կայքում դուք կգտնեք.

  • Վերջին նորություններ. Ամենօրյա թարմացումներ ակումբի կյանքից, տրանսֆերային լուրեր, վնասվածքներ և թիմի շուրջ զարգացումներ։
  • Խաղերի վերլուծություններ և արդյունքներ. Մանրամասն վերլուծություններ, տակտիկական դիտարկումներ, խաղացողների գնահատականներ, մրցաշարային աղյուսակներ։
  • Խաղացողների պրոֆիլներ. Տեղեկություն ֆուտբոլիստների կարիերայի, վիճակագրության, նվաճումների մասին։
  • Պատմական ակնարկներ. Հոդվածներ անցյալի լեգենդների, ռեկորդների, հիշարժան հանդիպումների մասին։
  • Հարցումներ և քննարկումներ. Միացեք համայնքին, արտահայտեք կարծիքներ և քննարկեք Բարսայի հետ կապված թեմաներ։

Մենք ձգտում ենք լինել մեր թիմի հայ երկրպագուների համար թիվ մեկ աղբյուրը։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր ֆանատ կզգա իրեն «Բարսայի» ընտանիքի մի մասը։ Միացեք մեզ և դարձեք այս հետաքրքիր ճամփորդության մի մասը՝ հետևելով Բարսայի ապագա հաղթանակներին։

Visca el Barça!